Շաբեր ընկերությունը մասնակցել է «Yerevan Show 2015» ցուցահանդեսին

 

Հոկտեմբերի 24-26-ը Շաբեր ընկերությունը մասնակցել է «Yerevan Show 2015» 5-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսին, որը կայացել է «ՄԵՐԻԴԻԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆ»-ում:

Ցուցահանդեսին մասնակցել են տասնյակ ընկերություններ և հյուրեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից, Ղրղզստանից, Սիրիայից, Իրանից, Թայլանդից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Կանադայից և այլն:

«Շաբեր»-ը ներկայացրել էր իր արտադրության ոսկերչական գործիքները և սարքավորումները: