Բարի գալուստ

Մեր ընկերությունը հանդիսանում է ոսկերչական գործիքների եւ սարքավորումների խոշոր արտադրող ոսկերչական արդյունաբերության համար:  Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանի շուկայում ոսկերչական գործիքներ և սարքավորումներ արտադրողների շրջանում, ինչպես նաև հանդիսանում է արտադրված արտադրանքի մատակարար:

Ընկերությունը հոգ է տանում իր համբավի մասին և իր շուկայական դիրքերը ամրապնդելու և կայուն զարգանալու նպատակով, ընկերությունն իրականացնում է արտադրանքի մշտական ​​թարմացման ռազմավարություն, բարելավում է արտադրանքի որակը, միևնույն ժամանակ պահպանելով հետաքրքրությունը նոր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումների նկատմամբ:

Մենք երկար տարիներ հաջողությամբ համագործակցում ենք  ամբողջ աշխարհում հայտնի ձեռնարկությունների և ոսկերչական մասնագիտացված խանութների հետ: Ներկայումս մեր գործընկերներն  են Ռուսաստանի, Ուկրաինայի, եվրոպական և այլ երկրների առաջատար ոսկերչական ընկերությունները:

Մեր ընկերությունում աշխատում է ոսկերչական արտադրության ոլորտում բարձր որակավորում, համապատասխան գիտելիքներ և փորձ ունեցող անձնակազմ, ինչը թույլ է տալիս պարբերաբար ընդլայնել արտադրանքի տեսականին: