Ընկերության մասին

1904թ. Ալեքսանդր Միքայելյանի նախաձեռնությամբ հիմնվեց ընկերություն, որը  մասնագիտանում է ոսկերչական գործիքների և պարագաների արտադրության վրա: Հիմնադրման օրվանից մեր ընկերության կարևոր սկզբունքն է յուրաքանչյուր հաճախորդի պահանջների լիարժեք բավարարումը:

Ընկերությունը իր գործունեության ամբողջ ընթացքում փոխանցվել է ժառանգաբար: Ընկերության զարգացման փուլերին մասնակցել և իրենց անգնահատելի ներդրում են բերել Լազար ու Լյուդվիգ Միքայելյանները: 1988 թ. ընկերությունը պաշտոնապես անվանափոխվեց և անվանվեց “Շաբեր” ՍՊԸ ու մինչ այժմ կազմակերպությունը շարունակում է իր գործունեությունը այդ անվան ներքո:

Չնայած այն հանգամանքին, որ ժամանակները փոխվել են, մեր ավանդույթները, ձգտումները, սկզբունքները և արժեքները մնում են նույնը: Մեր ընկերությունը հարգալից վերաբերմունք է դրսևուրում իր հաճախորդների և գործընկերների նկատմամբ, ինչպես նաև շահագրգռված է երկարաժամկետ համագործակցության մեջ, որը հիմնված է փոխըմբռնման և վստահության վրա:

Կորպորատիվ մշակույթի և բիզնեսի վարման համակարգի շնորհիվ, ընկերության կազմակերպչական և արտադրական գործընթացները բարձրանում են որակապես նոր մակարդակի վրա, ինչը շատ կարևոր հաջողություն է կազմակերպության գործունեության համար:  Սա մեր աշխատանքի այն մակարդակն է, որը մենք ստեղծել ենք առաջին օրվանից և հետևողական ենք այդ սկզբունքներին:

Ընկերությունը իր շուկայական դիրքերը ամրապնդելու և կայուն զարգանալու նպատակով իրականացնում է արտադրանքի մշտական ​​թարմացման ռազմավարություն, միևնույն ժամանակ պահպանելով հետաքրքրությունը նոր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումների նկատմամբ:

Մեր կազմակերպության ուժերով հորինվել են գործիքներ և սարքավորումներ, որոնք ընդունվում են արտասահմանյան ընկերությունների և հայտնի ոսկերիչների կողմից ոսկերչական զարդերի արտադրության համար:

Այսպիսով, ապրանքների մեծ ընտրությունը, բարձր որակը, ողջամիտ և մատչելի գները, խորհրդատվական ծառայությունները, սպասարկումը և մատչելիությունը մեր հաջողության և պահանջարկի բանալին են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Մեր գներն ու ամենակարճ առաքման ժամկետները կարող են բավարարել ամենախստապահանջ հաճախորդին:

Մեր ընկերությունը ողջունում է և ուրախ է լինել անփոխարինելի գործընկեր թե հին, և թե նոր հաճախորդների համար: Իսկ մեր հաճախորդների հաջողությունները միշտ եղել են մեր հաջողությունները: Ստեղծելով մեր ընկերությունը, մենք առաջնորդվել ենք այդ սկզբունքներով և այժմ դրանք մնացել է անփոփոխ:

 

Մեր ընկերության գործունեության սկզբունքները.

  1. Արտադրություն, որը կարող է լիովին բավարարել յուրաքանչյուր հաճախորդի.
  2. Բարձր որակի արտադրանքի առաջարկ.
  3. Երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերությունների ձևավորում հաճախորդների և գործընկերների հետ, ինչպես նաև անհատական մոտեցում նրանց նկատմամբ .