Բարի գալուստ
Մեր ընկերությունը հանդիսանում է ոսկերչական գործիքների եւ սարքավորումների խոշոր արտադրող ոսկերչական արդյունաբերության համար: Ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում հատկապես Հարավային Կովկասի տարածաշրջանի շուկայում ոսկերչական գործիքներ և սարքավորումներ արտադրողների շրջանում, ինչպես նաև հանդիսանում է արտադրված արտադրանքի մատակարար:
Ընկերությունը հոգ է տանում իր համբավի մասին և իր շուկայական դիրքերը ամրապնդելու և կայուն զարգանալու նպատակով, ընկերությունն իրականացնում է արտադրանքի մշտական թարմացման ռազմավարություն, բարելավում է արտադրանքի որակը, միևնույն ժամանակ պահպանելով հետաքրքրությունը նոր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումների նկատմամբ:
Մենք երկար տարիներ հաջողությամբ համագործակցում ենք ամբողջ աշխարհում հայտնի ձեռնարկությունների և ոսկերչական մասնագիտացված խանութների հետ: Ներկայումս մեր գործընկերներն են Ռուսաստանի, Ուկրաինայի, եվրոպական և այլ երկրների առաջատար ոսկերչական ընկերությունները:
Մեր ընկերությունում աշխատում է ոսկերչական արտադրության ոլորտում բարձր որակավորում, համապատասխան գիտելիքներ և փորձ ունեցող անձնակազմ, ինչը թույլ է տալիս պարբերաբար ընդլայնել արտադրանքի տեսականին: